Լրահոս
Միջազգային
22:54
14.02.25
153

Պայթում է Բեյրութը զայրույթից. իրանական օդանավերի վայրէջքն արգելել են Իսրայելի՞ պահանջով

 

Լիբանանում հակակառավարական ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ իշխանությունն արգելել է իրանական Mahan Air և Iran Air ավիաընկերությունների օդանավերի վայրէջքը Բեյրութի օդանավակայանում: Լիբանանցիները կառավարության այս քայլն ընկալել են որպես ճնշում Իսրայելից: Իրանի աջակից «Հըզբոլլահի» կողմնակիցները փակել են Բեյրութի օդանավակայան տանող ճանապարհը և բողոքի ակցիա կազմակերպել՝ բարիկադներ կառուցելով և անվադողեր այրելով: