-
ՔաղաքականՓաշինյանը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին00:0204.12.24
-
ՔաղաքականՆրա անունը լսել չեն ուզում մարդիկ. ժողովուրդը բանի տեղ չի դնում Փաշինյանի հայտարարությունները23:3503.12.24
-
ՄիջազգայինԶենք կտան, բայց դուռը չեն բացի. ՆԱՏՕ-ն ծանր ձմեռ է կանխատեսում Ուկրաինայի համար23:1503.12.24
-
ՀասարակականՔաղաքապետարանի ենթակայության կառույցների վարորդներին ստիպել են ավտոբուս վարել և արդեն երկու վթար կա. Չախոյան23:0003.12.24
-
ՄիջազգայինԹուրքական դրոշներն ու զինյալները դեռ Հալեպում են. Էրդողանի դուստրը ցնծում է22:5003.12.24
-
ՔաղաքականՍրա լպիրշ պահվածքն ու խոսքը նույնիսկ իր խմբակցության համար էր տարօրինակ․ Տիգրան Աբրահամյան22:1503.12.24
-
ՀասարակականՏրանսպորտային կոլապս՝ Երևանում. գործադուլ անող տասնյակ վարորդներ ազատվել են աշխատանքից22:0003.12.24
-
ՔաղաքականՓուշն ու գերանը. Աղազարյանին հեռացնող ՔՊ-ում անբարոյական են համարում Նազարյանին հեռացնելու որոշումը21:4003.12.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Տրանսպորտային քաոսը կշարունակվի.ավտոբուսները վաղը նույնպես գիծ դուրս չեն գա20:3003.12.24
-
ՔաղաքականՀալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը․ Վարդան Ոսկանյան19:4503.12.24
-
Հասարակական«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ19:0003.12.24
-
ԻրավականԱշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից18:4503.12.24
-
ՀասարակականՎեհափառն Իտալիայի Բոլզանոյի քաղաքապետի հետ քննարկել է ՀՀ անվտանգային խնդիրները17:4503.12.24
ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքեր (տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության սահմանով դեղորայքի անօրինական տեղափոխման ուղղությամբ, բացահայտել է դեղամիջոցների մաքսանենգության 2 դեպք:
Օրերս ՊԵԿ ՄԴՊ վարչության Օպերատիվ Հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գ. Կ.-ն, հանդիսանալով «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲ ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներից մեկի պետ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Երևան ուղևորվող գնացքի երթուղով, պարբերաբար, ՀՀ է տեղափոխում մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք։
Օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՊԵԿ աշխատակիցները Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մուտքի մոտ` ավտոկայանատեղիում, մոտեցել են քաղաքացի Գ. Կ.-ին, ով այդ պահին փորձել է իր մեքենայի բեռնախցիկում տեղավորել «Հարավկովկասյան Երկաթուղի» ընկերությանը պատկանող գնացքով, իր իսկ կողմից ներմուծած՝ շուրջ 25 կգ քաշով, երկու մեծ սև պոլիեթիլենային տոպրակ: Գ. Կ-ն հրավիրվել է ՊԵԿ ՄԴՊ վարչություն, որտեղ ներկայացրել է իր ձեռքի պոլիէթիլենային տոպրակներում առկա ապրանքները: Ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ ամբողջը դեղորայք է եղել։
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն։
Մեկ այլ դեպքով, ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ քաղաքացի Դ. Ս.-ն, իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով մաքսային հսկողությունից թաքցնելով, Վրաստանից Հայաստան է տեղափոխում դեղորայք:
Հիշյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՄԴՊ վարչության աշխատակիցները Դ. Ս.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը, Վրաստանից ժամանելուց հետո ուղեկցել են «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտի: Մաքսային զննման արդյունքում տվյալ տրանսպորտային միջոցի դռների և բեռնախցիկում առկա գազաբալոնային համակարգի միջից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 24 կգ քաշով, տարբեր տեսակի դեղամիջոց:
Կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն:
Մանրամասները՝ տեսանյութում։
- 23:30 03.12.24 Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը Կարդալ ավելին
- 21:15 03.12.24 Տաթև Արցախի հայցը դատարանը բավարարել է Կարդալ ավելին
- 20:45 03.12.24 Մեկ օրում արձանագրվել է 12 ավտովթար. 1 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել Կարդալ ավելին
- 18:45 03.12.24 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից Կարդալ ավելին