Լրահոս
Միջազգային
22:30
24.06.24
177

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան ինքն է որոշումներ կայացնում հարվածների թիրախների վերաբերյալ

Img default alt hy

Պենտագոնի խոսնակ, մայոր Չարլի Դիտցը, մեկնաբանելով Ուկրաինայում ռազմական գործողություններին ԱՄՆ-ի մասնակցության մասին ռուսական հայտարարությունները, ասել է, որ Կիևն ինքն է ընտրում թիրախները Ռուսաստանին հարվածելիս։

«Ուկրաինան ինքն է որոշումներ կայացնում թիրախների ընտրության վերաբերյալ և իրականացնում է իր ռազմական գործողությունները»,-հայտարարել է նա։

Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռ չեն արձագանքել «ՏԱՍՍ»-ի խնդրանքին՝ մեկնաբանել Սևաստոպոլի հարվածը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հունիսի 23-ի ժամը 12:15-ին ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել Սևաստոպոլ քաղաքին՝ կիրառելով կասետային մարտագլխիկներով ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հինգ հրթիռ։