-
Քաղաքական
Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ․ Ռուբեն Մխիթարյան
11:1526.04.25 -
Մամուլի տեսություն
Սյունիքի մարզի գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս․ «Հրապարակ»
10:1426.04.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ․ «Հրապարակ»
09:5226.04.25 -
Իրավական
ՔԿ-ն հրաժարվել է վարույթ նախաձեռնել սկանդալային հրապարակման առիթով. Ռոման Երիցյան
23:2125.04.25 -
Միջազգային
Լարվածությունն աճում է Հնդկաստան-Պակիստան սահմանին. կործանարար պատերազմի սպառնալիք կա
23:0325.04.25 -
Հասարակական
Սյունիքում այսօր մահացած զինվորը Սիսիանի Աշոտավան համայնքից էր, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. News.am
22:4725.04.25 -
Քաղաքական
Քիչ է մնում՝ կախվի ՔՊ-ական պատգամավորը. գլխավոր դատախազին հարցերը շատ են ու անպատասխան
22:2825.04.25 -
Սպորտ
Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանն Աշխարհի գավաթի եզրափակչում են
22:1525.04.25 -
Քաղաքական
Արցախի նախագահի ընտրություններ կլինեն. Շահրամանյանը առաջադրվելու որոշում չունի
22:0125.04.25 -
Քաղաքական
Վախկոտ է անվանում իշխանության քաղաքականությունը Ցեղասպանությունը չմոռացող ժողովուրդը
21:3725.04.25 -
Տնտեսական
Ինքնասիրության հարց ա, մեզ հիմարացնում են. գործադուլով են սպառնում փոքր բիզնեսի ներկայացուցիչները
21:1225.04.25 -
Իրավական
«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջ
20:5825.04.25 -
Իրավական
Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը
20:4425.04.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սյունիքում մահացել է սահմանապահ զինվոր. Քննչական կոմիտեն հաստատում է
20:3025.04.25 -
Հասարակական
Սահմանապահ զորքերի զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է․ ԱԱԾ
20:2225.04.25 -
Կրթություն և գիտություն
Մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական քննությունների հայտագրման գործընթացը
20:1125.04.25 -
Քաղաքական
Փաշինյանն ուզում է ջնջել Արարատը գերբի վրայից. Ցեղասպանության միջոցառումները՝ ռուսական մեդիայում
20:0725.04.25 -
Շոու բիզնես
«Հայոց ցեղասպանության 110-րդ տարին». Քիմ Քարդաշյանն արխիվային կադրերով է կիսվել
19:4725.04.25
Պուտինը դժգոհել է, որ արևմուտքն անտեսել է անվտանգության վերաբերյալ ռուսական հիմնարար մտահոգությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանից արդեն պարզ է դառնում, որ ամերիկյան կողմն անտեսել է ռուսական հիմնարար մտահոգությունները։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան ուշադիր վերլուծում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված պատասխանները։
«Բայց արդեն պարզ է, ես այդ մասին տեղեկացրել եմ վարչապետին, որ անտեսվել են ռուսական հիմնարար մտահոգությունները, մենք չտեսանք մեր երեք հիմնական պահանջների ադեկվատ դիտարկում», - ասել է Պուտինը։
Հիմնական կետերից Ռուսաստանի նախագահը նշել է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման կանխումը, ռուսական սահմանների մոտ հարվածային զենքի համակարգեր տեղակայելուց հրաժարվելը, ինչպես նաև Եվրոպայում դաշինքի ռազմական ենթակառուցվածքի վերադարձը 1997թ. պայմաններին:
Պուտինը հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքը խոստացել էր չզարգացնել ենթակառուցվածքները դեպի արևելք, սակայն այժմ ՆԱՏՕ-ն ներառում է Բալթյան երկրները, Լեհաստանը և Ռումինիան։
«Մեզ ասացին մի բան, մեկ այլ բան արեցին, ինչպես ժողովուրդն է ասում՝ գցել են, ուղղակի խաբել են»,- հավելել է նախագահը։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի փաստաթղթերում ոչ մի տեղ ամրագրված չէ «բաց դռների» քաղաքականությունը։«Ասում են՝ «բաց դռների» քաղաքականությունը, որտեղի՞ց է դա եկել, ՆԱՏՕ-ում՝ «բաց դռների» քաղաքականությունը... Որտե՞ղ է գրանցված, ոչ մի տեղ: 1949 թվականի պայմանագրի 10-րդ հոդվածում, եթե հիշողությունս չի դավաճանում, ՆԱՏՕ-ի ստեղծման մասին ասվում է, որ դաշինքը, համաձայնության գալով ՆԱՏՕ-ի բոլոր մասնակիցների և անդամների հետ, կարող է եվրոպական այլ երկրներին ընդունել այս կազմակերպության մեջ։ Կարող է, բայց պարտավոր չէ»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա խոսել է նաև այն սպառնալիքների մասին, որ ենթադրում է Ուկրաինայի մուտքը դաշինք։«Բուն Ուկրաինայի դոկտրինալ փաստաթղթերում գրված է, որ պատրաստվում են վերադարձնել Ղրիմը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ Պատկերացրեք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ է, լցված զենքով, ժամանակակից հարվածային համակարգեր կան այնպես, ինչպես Լեհաստանում և Ռումինիայում. ո՞վ կխանգարի: Եվ նա գործողություններ է սկսում Ղրիմում, հիմա ես նույնիսկ Դոնբասի մասին չեմ խոսում»,- ասել է Պուտինը։
Նա առաջարկել է մտածել, թե ինչի կարող է հանգեցնել նման սցենարը.«Մենք ի՞նչ է պետք ՆԱՏՕ-ի բլոկի հետ կռվենք, լավ, ինչ-որ մեկը մտածե՞լ է այդ մասին, կարծես թե՝ ոչ»:
Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան ձգտում է խուսափել իրավիճակի սրումից, դրա համար անհրաժեշտ է ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի՝ Ռուսաստանի, ԵՄ-ի և Ուկրաինայի անվտանգությունը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Կիևին օգտագործում է որպես Ռուսաստանին զսպելու գործիք՝ թքած ունենալով ուկրաինական կողմի շահերի վրա։
Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ Կրեմլը և Սպիտակ տանը կկարողանան լուծում գտնել խնդրին, բայց թե դա ինչ կլինի, դեռ դժվար է ասել։
-
23:03 25.04.25 Լարվածությունն աճում է Հնդկաստան-Պակիստան սահմանին. կործանարար պատերազմի սպառնալիք կա Կարդալ ավելին
-
21:56 25.04.25 Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ Կարդալ ավելին
-
14:32 25.04.25 50 մարդ զոհվեց միանգամից, մյուսները՝ փլատակներում են. Իսրայելի մահաբեր հարվածը Կարդալ ավելին
-
11:45 25.04.25 Անցած գիշեր ՌԴ ՀՕՊ համակարգերը 79 ուկրաինական ԱԹՍ են խոցել Կարդալ ավելին