Լրահոս
Միջազգային
14:18
19.06.24
110

Պուտինը Հյուսիսային Կորեայում փաստաթուղթ է ստորագրել Կիմ Չեն Ընի հետ

Փհենյանում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի նախագահների հանդիպումը: Պուտինն ու Չեն Ընը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը, ըստ Դաշնության նախագահի, երկարաժամկետ հեռանկարում նոր հիմք կդնի երկկողմ հարաբերությունների համար: Կիմ Չեն Ընն էլ իր հերթին նշել է, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները նոր ծաղկման շրջան են թևակոխում: Վերջին անգամ Պուտինը Փհենյան էր այցելել 2000 թվականին։