Լրահոս
Միջազգային
13:30
06.09.22
105

Պուտինը կհետևի «Արևելք-2022» զորավարժությունների ընթացքին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհետևի Արևելք 2022 զորավարժություններին:

Պուտինը գիշերը ժամանել է Պրիմորեի երկրամաս, որտեղ սեպտեմբերի 1-ից ընթանում է 14 պետությունների համատեղ Արևելք 2022 զորավարժությունը:

Միջազգային զորավարժություններին ներգրավված է 50 հազար զինվորական և ավելի քան 5000 զինտեխնիկա, այդ թվում՝ ավիացիոն համակարգեր և ռազմանավեր: