Լրահոս
Միջազգային
12:40
15.09.22
85

Պուտինը մտադիր չէ ավարտել պատերազմը. Գուտերեշ

Img default alt hy

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտը դեռ շատ հեռու է։ CNN-ի փոխանցամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ով նախօրեին հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է «Shantnews»-ը։

«Մենք հեռու ենք պատերազմի ավարտից։ Հրադադադր չի կանխատեսվում։ Ես կստեի, եթե ասեի, որ դա տեղի կունենա», – ասել է Գուտերեշը լրագրողներին՝ խոսելով հեռախոսազրույցի մասին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ հացահատիկի հետ կապված գործարքը և ռուսական ապրանքների արտահանման հնարավորությունը, սակայն նախազգուշացրել է, որ ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման համար խոչընդոտներ կան:

«Այս տարվա վերջին աշխարհում սննդի պակասի վտանգ կա», – հավելել է Գուտերեշը։

Զրուցակիցները նաև քննարկել են ռազմագերիների հարցը։ Գուտերեշը մեջբերել է Պուտինի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի կողմից որևէ խոչընդոտ չի լինի՝ կապված անցյալ ամիս Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Արևելյան Ուկրաինայի տարածքում՝ Ելենովյակայի բանտի վրա տեղի ունեցած հարձակման փաստահավաք առաքելություն իրականացնելու հետ: Հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ էին սպանվել։

Գուտերեշն ասել է, որ Պուտինի հետ խոսել է նաև Զապորոժիեի ատոմակայանի մասին։