-
ՔաղաքականԲաքվի հին և նոր մեղադրանքները. հայ-ադրբեջանական բանակցություն՝ Փաշինյան-Ալիև օպերատիվ կապո՞վ19:2111.12.24
-
ՔաղաքականԱրսեն Թորոսյանին թվում է, թե իր «տներին չի հասնելու», բայց անպայման հասնելու է․ Կարեն Վրթանեսյան18:4311.12.24
-
ՀայլուրՀայլուր 18։30 Երևան-Բաքու թռիչք. իրարանցում՝ ոչ արտասովոր չարտերային չվերթի շուրջ18:3011.12.24
-
ՔաղաքականԿԸՀ-ն ավագանու անդամ Արեգ Գևորգյանի մանդատը տրամադրել է ՔՊ ցուցակի հաջորդ թեկնածու Աշոտ Սարգսյանին16:1211.12.24
-
ՄիջազգայինԵրեխաներ ունեմ, արժե՞ վերադառնալ Սիրիա. տագնապի մեջ են սիրիացի փախստականները Լիբանանում16:0311.12.24
-
ՀասարակականՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքում15:5011.12.24
-
Քաղաքական«Մայր Հայաստան»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի և ՀՀ կառավարության14:4711.12.24
-
ՀասարակականԿրшկnցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարի որդի է, ով ՔԿ-ից նոր էր ազատվել14:0911.12.24
-
ՄիջազգայինԶինված հաշվեհարդարներ՝ Սիրիայում. քրդերին ջարդում են, Իսրայելը շարունակում է օդային հարձակումները13:5511.12.24
-
ՀասարակականՎերին Լարսում շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում անցակետը հատելու հերթում13:4911.12.24
-
ԻրավականՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 25 միլիոն դրամ. դատարանը բավարարել է դատախազության հայցապահանջը13:3711.12.24
Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Արքեպիսկոպոս Յան Գրաուբները ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
- 19:57 11.12.24 Ո՞վ է «ստիպել» Ասլանյանին հետ կանգնել իր որոշումից. News.am Կարդալ ավելին
- 19:46 11.12.24 Մհեր Գրիգորյանը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ հանդիպմանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման դրական զարգացումները Կարդալ ավելին
- 19:33 11.12.24 Փաշինյանն ԱԺ-ում շտապ ՔՊ նիստ է հրավիրել. Mediahub.am Կարդալ ավելին
- 19:21 11.12.24 Բաքվի հին և նոր մեղադրանքները. հայ-ադրբեջանական բանակցություն՝ Փաշինյան-Ալիև օպերատիվ կապո՞վ Կարդալ ավելին