Լրահոս
Տարածաշրջան
19:00
01.06.22
212

«Քաղաքական խցանում»՝ Վերին Լարսի ճանապարհին. հայկական 500 մեքենա չի կարողանում Ռուսաստան մտնել

 

Լարսի անցակետում արդեն մոտ մեկ ամիս է՝ կանգնած է հայկական 500 բեռնատար: Կիլոմետրեր ձգվող խցանմանը այսօր է անդրադարձել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը, վստահեցրել, որ խնդիրն ամեն օր քննարկում է ռուս գործընկերների հետ: Բայց ամեն օր ավելի է փոքրանում բեռնատարներից չփտած միրգ-բանջարեղեն բեռնաթափելու վարորդների հույսը: