Լրահոս
Միջազգային
18:25
28.02.22
227

Քիմ Քարդաշյանը մոտ 150 միլիոն դոլար արժողությամբ օդանավ է գնել

Img default alt hy

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 150 միլիոն դոլար արժողությամբ օդանավ է գնել, հայտնում է TMZ-ն։

Նշվում է, որ հեռուստաաստղը մեկ տարի սպասել է, որ «G65OER» օդանավի ներքին ձևավորումն ավարտվի։ Քարդաշյանին այդ հարցում հայտնի դիզայներներ են օգնել։

Օդանավը նախատեսված է 18 մարդու համար և հիշեցնում է մոդելի տան ինտերիերը։ Բոլոր նրանք, որոնք մուտք կգործեն ինքնաթիռ կստանան Քիմի բրենդի` Skims-ի գիշերազգեստն ու հողաթափերը։

Քիմ Քարդաշյանի նոր ինքնաթիռը գնահատվում է 95 միլիոն դոլար, սակայն լրագրողները կարծում են, որ ձևավորման հետ միասին դրա արժեքը կազմում է 150 միլիոն դոլար։