-
ՄիջազգայինԽուճապ Կիևում՝ հրթիռային հարձակման պատճառով. Դոնեցկում մեկ գյուղ էլ են գրավել ռուսները23:0913.11.24
-
ՔաղաքականԲաքվի ցավոտ տեղը և Երևանի ոչ շահեկան դիրքը. ԱՄՆ-ը քար է նետում հայ-ադրբեջանական ջրերի մեջ22:4613.11.24
-
ՏնտեսականՔննարկվել են ՀՀ-Իրան երկկողմ տնտեսական հարաբերությունները, առևտրատնտեսական փոխգործակցության հարցեր22:2813.11.24
-
ՍոցիալականԹոշակառուներին վերացնեն, ավելի շատ փող կմնա. ամեն ինչ տեսած մարդիկ արժանապատվություն են ուզում22:1213.11.24
-
ՔաղաքականCOP29-ին մասնակից երկրներից և որևիցե մեկը չի անդրադառնում գերեվարված հայերին՝ հանուն արդարության22:0013.11.24
-
ՔաղաքականՊատերազմ կսկսի՞ Ադրբեջանը բանակցային դադարից հետո. Ալիևի գլուխը խառն է COP29-ով21:5213.11.24
-
ՀասարակականԴա խփելու ա իմ գրպանին. տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ստորագրահավաք է սկսվել Երևանում21:1113.11.24
-
ՏնտեսականՆոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Հայաստանի ողջ տարածքում20:2413.11.24
-
ՔաղաքականՆեղն են ընկել, բայց էլ չեն լացում ԱԺ-ում կաց անողները. մի քուանշի պատմություն19:5913.11.24
-
ԻրավականՍիսիանի Ցղունի գյուղի տներից մեկից գողացել են 330 հազար դրամ, իսկ գոմից` 10 հավ19:4713.11.24
-
ՔաղաքականՓաշինյանն Ալիևի հետ ուզում է ռազմավարական գործարք կնքել. Այդքան երկար խոսակցություն չէինք ունեցել19:3513.11.24
-
ՔաղաքականՄենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ շուտափույթ և համակողմանի խաղաղության կնքմամբ․ Միրզոյան19:2813.11.24
-
ՔաղաքականՈւրուգվայն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին19:1313.11.24
-
ՔաղաքականՆման երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես Ալիևի հետ չէի ունեցել․ Փաշինյան18:5413.11.24
-
ՀասարակականՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի կարգապահական գումարտակում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի մարմին17:2413.11.24
-
ՄիջազգայինՋուրը՝ օդից, կրակն ու սոխը՝ ուկրաինացիներից. անհավանական հերոսության պատմություն՝ ռազմաճակատից17:0413.11.24
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Գազել»-ի՝ ողբերգական ելքով վթարի վերաբերյալ
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բոմբա» անվամբ ակումբի հարակից տարածքում մարդատար «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոց է կողաշրջվել, որի հետևանքով կան տուժածներ:
ՔԿ-ից հայտնում են՝ պարզվել է, որ 2024թ․ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում «Գազել» մակնիշի՝ միջմարզային տրանսպորտ հանդիսացող և ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոմեքենան, դեպի Երևան ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը։ Դրա հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ են ստացել և 3 տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել նշված տրանսպորտային միջոցի վարորդը և 7 ուղևորներ, որոնցից մեկը ճանապարհին մահացել է։ Եվս մեկ ուղևոր վթարի հետևանքով մահացել է տեղում։
Դեպքի առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձևավորվել է քննչական խումբ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում պարզվել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածում առկա տրանսպորտային միջոցից թողնված հետքերը, երթևեկելի հատվածից դուրս՝ ձորակում հայտնաբերվել է մեկ ուղևորի դի և «Գազել» մակնիշի ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված վիճակում:
8 ուղևորները ճանաչվել են տուժող, նրանց վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը պարզելու նպատակով նրանից վերցվել է արյան փորձանմուշ, որոշում է կայացվել դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին:
Նախաքննության ներկա փուլում, բուժհաստատություններից ստացված տեղեկատվության հիման վրա՝ առողջական վիճակով պայմանավորված, տուժողների հետ վարութային գործողություններ հնարավոր չի եղել իրականացնել:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում վթարի պատճառները, դրան նպաստած հանգամանքները պարզելու ուղղությամբ։
- 19:47 13.11.24 Սիսիանի Ցղունի գյուղի տներից մեկից գողացել են 330 հազար դրամ, իսկ գոմից` 10 հավ Կարդալ ավելին
- 18:15 13.11.24 Բացահայտվել են կաշառքի պատրվակով 13.000 դոլար և մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, նաեւ այլ հանցանքներ կատարելու դեպքեր Կարդալ ավելին
- 18:00 13.11.24 Քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության կազմակերպիչների վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան Կարդալ ավելին
- 16:20 13.11.24 Ավելի քան 10կգ. թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության վարույթի նախաքննությունը, 4 անձի մասով, ավարտվել է Կարդալ ավելին