-
ՔաղաքականԿԳՄՍՆ-ի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև ստորագրվել է ֆրանսերենի դասավանդման խթանման հուշագիր13:4517.09.24
-
ՄիջազգայինԱհաբեկիչներին ԱԹՍ կիրառել են սովորեցնում Ուկրաինան ու ԱՄՆ-ը. «Ռիա նովոստի»13:3517.09.24
-
Արտաքին քաղաքականությունՄիրզոյան-Բայրամով հանդիպման համար առիթներ է փնտրում Վաշինգտոնը13:0717.09.24
-
ՀասարակականԴիլիջանի հյուրանոցներից մեկից գողացել են 14 հեռուստացույց․ վնասի չափը շուրջ 1 մլն դրամ է13:0017.09.24
-
ՀասարակականՊարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանից․ Oragir.News12:3717.09.24
-
ՔաղաքականՀՀ ԿԸՀ նախագահը հյուրընկալվել է (IFES)-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակում12:3517.09.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 ԱՄՆ-ը «առիթներ է փնտրում» Միրզոյան-Բայրամով նոր հանդիպման համար12:3017.09.24
-
ՄիջազգայինԻսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառով12:1017.09.24
-
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել․ «Ժողովուրդ»12:0517.09.24
-
Մամուլի տեսություն«Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216․ «Ժողովուրդ»11:4517.09.24
-
Մամուլի տեսությունՍերժ Սարգսյանի արդարացման գինը դատավոր Վահե Միսակյանի վրա թանկ կնստի. «Ժողովուրդ»11:4017.09.24
-
ՔաղաքականՊաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին. զեկույց11:2017.09.24
-
Արտաքին քաղաքականությունՎաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանին և Բաքվին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի. Միլլեր11:1517.09.24
-
ՀասարակականՏավուշում գազի բալոնի պայթյունի հետևանքով 37-ամյա տղամարդը ստացել է ամբողջ մարմնի թերմիկ այրվածքներ10:2017.09.24
Քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում մի քանի հուշարձանների ընդգրկման հարցերը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կազմակերպվել է հանդիպում, որտեղ քննարկվել են պատմության և մշակույթի մի քանի անշարժ հուշարձաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական և հիմնական ցանկերում ընդգրկելու հարցը:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի պատասխանատուները, ինչպես նաև համապատասխան փորձագետներ։ Քննարկվել են «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու հարցերը, ժամանակացույցը, խնդիրները։ Որոշվել է ընթացիկ տարվա աշնանը մեկնարկել վերոնշյալ հայտի նախնական գնահատման գործընթացը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2024 թ. հուլիսի 20-30-ը Հնդկաստանի Նյու Դելի մայրաքաղաքում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանին «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Հանդիպում-քննարկման ընթացքում կարևորվել է համայնքների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:
Առաջիկայում Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտին վերաբերող հարցերը կքննարկվեն տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Քննարկման օրակարգի երկրորդ հարցը՝ «Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները» և «Երերույքի տաճարը և հնավայրը»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկված հայտերի տվյալների թարմացմանն է վերաբերել ընթացիկ տարում։ Նշվել է, որ կպատրաստվի հայտ՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հուշարձանախումբը, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը և հարակից կիրճը» նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում գրանցելու համար։ Փորձագետների կողմից ներկայացվել են նաև այլ հայտերի մշակման հաշվետվություններ, քննարկվել է դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեին ներկայացնելու ժամանակացույցը։
- 13:48 17.09.24 Վերին Պտղնիի մոտ տեղադրվում են ուղեփակոցներ. «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները ընդդիմանում են․ կան բերման ենթարկվածներ․ ՀԺ Կարդալ ավելին
- 13:15 17.09.24 Հանրապետությունում անցկացվում է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգ. ՍԱՏՄ Կարդալ ավելին
- 13:00 17.09.24 Դիլիջանի հյուրանոցներից մեկից գողացել են 14 հեռուստացույց․ վնասի չափը շուրջ 1 մլն դրամ է Կարդալ ավելին
- 12:40 17.09.24 Թեժ իրավիճակ՝ Աբովյանի ոստիկանական հենակետում․ ArmLur Կարդալ ավելին