Լրահոս
Քաղաքական
11:15
03.12.24
185

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի․ նա երդվեց

Img default alt hy

Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:

Ազգային ժողովը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին։ 

Երդման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ի գումարված հերթական նիստի մեկնարկին:  

Ալեքսանդր Ավետիսյանը խորհրդարանում փոխարինել է Նարեկ Զեյնալյանին, որը իր պատգամավորական մանդատը վայր էր դրել։