-
ՔաղաքականՀայաստանը բարձր է գնահատում և կարևորում է Ավստրիայի հետ համագործակցությունը20:4511.12.24
-
ՔաղաքականՀակոբ Ասլանյանը խնդրել է Մխիթար Հարապետյանին օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված20:3611.12.24
-
ՀասարակականՄեզ տալիս ա էս պատից էն պատը. սարսափ՝ երևանյան վերելակներում և փրկիչ Խաչիկը20:1611.12.24
-
ՀասարակականԵրևանի Բագրևանդի և Նելսոն Ստեփանյան փողոցների երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով20:1011.12.24
-
ՔաղաքականԲաքվի հին և նոր մեղադրանքները. հայ-ադրբեջանական բանակցություն՝ Փաշինյան-Ալիև օպերատիվ կապո՞վ19:2111.12.24
-
ՔաղաքականԱրսեն Թորոսյանին թվում է, թե իր «տներին չի հասնելու», բայց անպայման հասնելու է․ Կարեն Վրթանեսյան18:4311.12.24
-
ՀայլուրՀայլուր 18։30 Երևան-Բաքու թռիչք. իրարանցում՝ ոչ արտասովոր չարտերային չվերթի շուրջ18:3011.12.24
-
ՔաղաքականԿԸՀ-ն ավագանու անդամ Արեգ Գևորգյանի մանդատը տրամադրել է ՔՊ ցուցակի հաջորդ թեկնածու Աշոտ Սարգսյանին16:1211.12.24
-
ՄիջազգայինԵրեխաներ ունեմ, արժե՞ վերադառնալ Սիրիա. տագնապի մեջ են սիրիացի փախստականները Լիբանանում16:0311.12.24
-
ՀասարակականՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքում15:5011.12.24
-
Քաղաքական«Մայր Հայաստան»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի և ՀՀ կառավարության14:4711.12.24
Քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության կազմակերպիչների վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 13-ին հաստատել է մի խումբ անձանց կողմից 2024 թվականի հունիսի 12-ին Երևան քաղաքում կատարված սպանությունը կազմակերպած և ղեկավարած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 12-ին ահազանգ էր ստացվել Երևան քաղաքում հնչած կրակոցների վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 23:13-ի սահմաններում, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25 շենքի մոտ հրազենից կրակել են Բ.Ս.-ի և Ս.Գ.-ի ուղղությամբ: Բժշկական կենտրոն տեղափոխված Ս.Գ.-ն, գիտակցության չգալով, մահացել էր:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Ռ.Ս.-ի և Ա.Կ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելը կազմակերպելն ու ղեկավարելը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը), իսկ Սր.Գ.-ի և Հ.Ս.-ի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով:
2024 թվականի հուլիսի 28-ին Ռ.Ս.-ն և Ա.Կ.-ն ձերբակալվել են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը:
Մեղադրյալներ Սր.Գ.-ի և Հ.Ս.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում:
2024 թվականի նոյեմբերի 4-ին քրեական վարույթից մեղադրյալներ Ռ.Ս.-ի և Ա.Կ.-ի վերաբերյալ մասն անջատվել է:
Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 13-ին հաստատել է Ռ.Ս.-ի և Ա.Կ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:
- 13:37 11.12.24 Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 25 միլիոն դրամ. դատարանը բավարարել է դատախազության հայցապահանջը Կարդալ ավելին
- 13:24 11.12.24 Սյունիքում պարեկները հետապնդել ու վնասազերծել են փախուստի դիմած անձանց․ հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց Կարդալ ավելին
- 12:46 11.12.24 Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը Կարդալ ավելին
- 23:52 10.12.24 Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ» վերաբերմունք. Ռոման Երիցյան Կարդալ ավելին