-
Քաղաքական
Ավելի ահավոր բաների են սպասում Գյումրիում. ձերբակալություններ՝ ճակատագրական ընտրությունից 3 օր առաջ
19:4527.03.25 -
Հասարակական
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում
18:4527.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ադրբեջանական կրակոցների հետևանքները՝ Սյունիքում, «ահավոր բաներ»՝ Գյումրիում
18:3027.03.25 -
Իրավական
Ընտրակեղծարար համակարգը նույնն է մնացել, նույնիսկ՝ տեղ-տեղ ավելի լկտի ու հանդուգն. փաստաբան
18:2527.03.25 -
Քաղաքական
Սոցհարցման արդյունքներով Սարիկն ունի ընդամենը 22% ձայն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
17:4527.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը պատերին է իրեն տալիս. երեք նախագահները օգտակար խորհուրդներ են տալիս նրան
17:1527.03.25 -
Քաղաքական
Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
16:3827.03.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Աղմկոտ ձերբակալություններ՝ նախընտրական Գյումրիում. քաղաքական ռեպրեսիա՞
15:3027.03.25 -
Իրավական
Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք
15:2427.03.25 -
Քաղաքական
ՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում. MediaHub
15:0027.03.25
Քրիստիննե Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Նիդերլանդների իր գործընկերոջ հետ

Հուլիս 12-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության Ազգային օմբուդսման Ռենիեր վան Զուփիենի հետ։
Զրույցի ընթացքում Նիդերլանդների Թագավորության Ազգային օմբուդսման Ռենիեր վան Զուփիենը ներկայացրել է իր մանդատն ու գործունեության սկզբունքները՝ մատնանշելով դիմումների, բողոքների հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ իրականացվող վարույթների քննությանն առնչվող գործունեությունը, ինչպես նաև հաստատության առաջնահերթությունները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները, անձանց դիմումների ու սեփական նախաձեռնությունների հիմնական տենդենցները, մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից ներկայացվող դիրքորոշումների պրակտիկան, Պաշտպանի հաստատության հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելման, համանդամություն ունեցող անձանց ու երեխաների իրավունքների պաշտպանության հարցերում ՄԱԿ-ի կոնվենցիոն մանդատով օժտված գործառույթները։
Քննարկվել է խտրականության, ատելության խոսքի դեմ պայքարի, ազդարարների իրավունքների պաշտպանության հարցերում Նիդերլանդների ազգային օմբուդսմենական հաստատության կողմից իրականացվող գործունեությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել զեկույցների կազմման արդյունավետ մեթոդաբանության հարցերին։
Քրիստիննե Գրիգորյանն ու Ռենիեր վան Զուփիենը պայմանավորվածություն են ձեռք բերել կոնկրետ ուղղություններով համատեղ ծրագրեր նախաձեռնելու, ինչպես նաև համագործակցությունը խորացնելու այլ եղանակների վերաբերյալ։
-
18:45 27.03.25 Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում Կարդալ ավելին
-
18:35 27.03.25 Կրակոց՝ Տավուշի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա Կարդալ ավելին
-
17:30 27.03.25 Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Կարդալ ավելին
-
16:30 27.03.25 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան պողոտայում Կարդալ ավելին