Լրահոս
Աշխարհ
23:15
07.12.23
217

ՌԴ-ն Չինաստանի և ԱՄԷ-ի հետ ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ է խնդրել՝ Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ

Img default alt hy

Ռուսաստանը Չինաստանի և ԱՄԷ-ի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել՝ կապված Գազայի հատվածում իրավիճակի սրման հետ։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Հաշվի առնելով Գազայում իրավիճակի ծայրահեղ տագնապալի սրումը, մենք էմիրաթցիների և չինացիների հետ միասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ ենք խնդրել, որը կսկսվի վաղը՝ դեկտեմբերի 8-ին, Նյու Յորքի ժամանակով 10:00-ին»,- հայտնել է Պոլյանսկին իր թելեգրամյան ալիքում։