Լրահոս
Միջազգային
18:45
13.11.24
184

ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ

Img default alt hy

Ռուսաստանը դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, ինչի մասին բազմիցս բացահայտ հայտարարել է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ինքներս դժգոհ էինք դրա աշխատանքից, մեծամասամբ քննադատում էինք հատկապես, երբ արևմտականները սկսեցին արգելափակել դրա աշխատանքը և բացահայտ արտահայտեցին այդ դիրքորոշումը», - ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «2022 թվականի փետրվարին արևմտյան երկրները թաղել են ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ Այն ժամանակ, Զախարովայի պնդմամբ, ակնհայտ է դարձել, որ Արևմուտքը վճռական է տրամադրվել սեփական շահերը պաշտպանելու, խնդիրը քաղաքականացնելու, ոչ թե խնդիրը լուծելու հարցերում։