Լրահոս
Սպորտ
09:30
11.12.24
257

Ռոնալդուն թող գնա գրողի ծոցը, եթե կա Մեսսին․ Իլիա Թոփուրիա

Img default alt hy

UFC-ի կիսաթեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան շատ կոշտ է արտահայտվել «Ալ-Նասրի» պորտուգալացի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Ես ցանկանում եմ իմ հաջորդ մենամարտն անցկացնել Մայամիում։ Կցանկանայի հրավիրել մի մարդու, որը այժմ ապրում է այնտեղ։ Խոսքը Լիոնել Մեսսիի մասին է։ Ի՞նչ եմ մտածում Ռոնալդուին հրավիրելու մասին․ Ռոնալդուն թող գնա գրողի ծոցը, եթե կա Մեսսին»։

Հիշեցնենք, որ Աբու Դաբիում UFC 308 մրցաշարում իր վերջին մենամարտում Թոփուրիան 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ամերիկացի Մաքս Հոլոուեյին՝ կատարելով իր չեմպիոնական տիտղոսի առաջին պաշտպանությունը, փոխանցում է Armsport-ը։