-
Տարածաշրջան
Գնում ենք «հրթիռների դեմ կանգնելու». իրանցիները ոչ միայն փախչում են պատերազմից, այլև վերադառնում տուն
16:1519.06.25 -
Միջազգային
Իրանում ձերբակալել են իսրայելցի 6 կին գործակալի և Իսրայելի համար ԱԹՍ-ներ նախագծողների
15:0019.06.25 -
Միջազգային
Հրթիռակոծվել են հիվանդանոցներ. Իրան-Իսրայել օդային դաժան բախումներից տասնյակ զոհեր ու վիրավորներ կան
14:4519.06.25 -
Իրավական
Աբսուրդի գագաթնակետն է. Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
13:4519.06.25 -
Հասարակական
Երկկողմանի փակ է Բաղրամյան պողոտան. անհետ կորած զինվորների հարազատների ակցիան շարունակվում է
13:0619.06.25 -
Քաղաքական
Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am
12:2119.06.25 -
Հասարակական
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ
12:1519.06.25 -
Հայաստան
Ուխտերթ դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
12:0519.06.25 -
Քաղաքական
ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և անդամ պետությունների դեսպաններն այցելում են Սյունիք
11:5119.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորումն է. Աննա Գրիգորյան
11:5019.06.25 -
Հայաստան
Բոլորս ենք գերի էս ազգակործանի ու նրա մանկլավիկ կամակատարների ձեռքում. Նազենի Հովհաննիսյան
11:3019.06.25
Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց. սկանդալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 18-ին ԱԺ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի եւ Յուրի Վորոբյովի նախագահությամբ Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը: Առաջին հայացքից սա հերթական պաշտոնական միջոցառումը կարող է թվալ, կամ աշխարհաքաղաքական իմաստով՝ ռուսների հետ հարաբերությունները վերականգնելու ջանքեր: Բայց, արի ու տես, որ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցած այս նիստը սկանդալով է ուղեկցվել:
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Դիլիջանում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին նախատեսված է եղել ՌԴ Պետդումայի մի շարք պատգամավորների մասնակցությունը, սակայն ռուս պատգամավորները հրաժարվել են գալ Հայաստան, եւ նրանց մերժումը պատճառաբանվել է Հայաստանի կողմից վավերացված Հռոմի ստատուտով:
«Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՌԴ Պետդումայի պատգամավորները մտավախություն են ունեցել, որ իրենց այցը Հայաստան կարող է անկանխատեսելի ելք ունենալ, ընդհուպ՝ ձերբակալության տեսքով: Ըստ այդմ, ռուս գործընկերները ՔՊ-ականներին փոխանցել են, որ ո՛չ հայկական, ո՛չ ռուսական կողմն իրենց հերթին երաշխիքներ չեն տվել ռուս պատգամավորներին, որ Հռոմի ստատուտի պահանջները իրենց դեպքում չեն գործի և իրենք չեն ձերբակալվի: Արդյունքում՝ միջխորհրդարանական այս հանձնաժողովի նիստը անցել է առանց Պետդումայի պատգամավորների: Միայն ՌԴ Դաշնային ժողովի ներկայացուցիչներն են ներկա եղել եւ հայկական կողմի ներկայացուցիչները:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանից մեկնաբանություններ ստանալ այս առիթով, բայց չհաջողվեց՝ ո՛չ ԱԺ-ում, ո՛չ էլ հեռախոսազանգի միջոցով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
-
10:42 19.06.25 Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ» Կարդալ ավելին
-
10:07 19.06.25 ՔՊ-ական պատգամավորները երեկ ողջ օրը կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ» Կարդալ ավելին
-
10:05 19.06.25 ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա. «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
09:54 19.06.25 Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ» Կարդալ ավելին