Լրահոս
Քաղաքական
18:14
05.08.22
102

Ռուս-թուրքական բանակցություններում՝ Պուտինի հիմնական հայտարարությունները

Img default alt hy

Կրեմլի պաշտոնական էջը ներկայացրել է Ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ՝ Վլադիմիր Պուտինի հիմնական հայտարարությունները:

«2022 թվականի առաջին ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։

«Թուրքական հոսքը» (Турецкий поток, газопровод) դարձել է Եվրոպային ռուսական գազով մատակարարելու կարևորագույն զարկերակներից մեկը։

Այն աշխատում է ճիշտ, ռիթմիկ, առանց ձախողումների սպառողների համար թե՛ Թուրքիայում, թե՛ Եվրոպայում։

Եվրոպացի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Թուրքիային իրենց շուկա գազի անխափան տարանցման համար։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի քարտուղարության մասնակցությամբ լուծվել է սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի մատակարարման հարցը։

Բացի այդ, փաթեթային որոշում է կայացվել համաշխարհային շուկաներ ռուսական սննդամթերքի ու պարարտանյութերի մատակարարման վերաբերյալ։

Ռուսաստանը և Թուրքիան շատ մեծ ներդրում են ունեցել Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում»։