Լրահոս
Քաղաքական
21:20
07.09.22
75

Ռուսաստանի կարիքն ունի Փաշինյանը. «հայկական խաչմերուկ՝ բազմաբևեռ աշխարհի ճանապարհին»

Մինչ Բաքուն մեկ օրում երկու անգամ Հայաստանին մեղադրում է Լաչինի, Քարվաճառի ադրբեջանական դիրքերի ու քաղաքացիական հողափորի ուղղությամբ կրակելու համար, Վլադիվոստոկում Հայաստանի վարչապետը մեր տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման իր մտավախությունների մասին է խոսում: Ռուսաստանի արևելյան երկրամասում ընթացող տնտեսական ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դրա պատճառն այն է, որ Ռուսաստանի ուշադրությունը կենտոնացած է Ուկրաինայի վրա: 

«Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել Մոսկվայի օգնությամբ», Դաշնության նախագահի հետ առանձնազրույցից առաջ նշել է Հայաստանի վարչապետը, որ իր պատվիրակության կազմում ընդգրկել է նաև Ռուբեն Ռուբինյանին: