Լրահոս
Քաղաքական
20:45
02.03.24
426

Ռուսաստանը չի բացառում Հայաստանի հետ հարաբերությունները վերանայելու հավանականությունը

Img default alt hy

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արձագանքել է Հայաստանի իշխանության ներկայացուցիչների  կողմից հնչող հայտարարություններին, թե Ռուսաստանի հետ մերձ հարաբերություններ ունենալու  քաղաքական կուրսը  «ի սկզբանե սխալ ընտրություն է եղել»։

«Հայաստանի դիրքորոշումը, թե  Ռուսաստանի հետ մերձ հարաբերությունների հաստատման քաղաքական կուրսն ի սկզբանե սխալ է եղել,  կարող է հանգեցնել երկկողմ հարաբերությունների  վերանայման»,- այս առնչությամբ ասել է Լավրովը։

«Ասելու համար, որ 1991 թվականից ի վեր Հայաստանը սխալ քաղաքականություն է վարել Ռուսաստանի հարցում, մեղմ ասած, քաղաքական խիզախություն է պետք ունենալ։ Եթե դա Հայաստանի ամբողջ ղեկավարության գնհատականն է և հիմնված  է  ողջ հայ ժողովրդի կարծիքի վրա, ապա անհրաժեշտություն է առաջանում շատ հարցերում վերանայել հայ-ռուսական հարաբերությունները»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։