Լրահոս
Միջազգային
23:15
23.01.25
197

Ռուսների հարվածները՝ «Իսկանդերով». թեժ մարտեր են ուկրաինական ճակատում

Զապորոժիեում ռուսական հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել: Տուժածների թվում երկու ամսական երեխա կա։ Վիրավորներից 5-ը ծանր վիճակում է։ Զապորոժիեն, որ առաջնագծից հեռու է մի քանի տասնյակ կիլոմետր, պարբերաբար դառնում է ռուսական հարվածների թիրախ: Կիևի շրջանում օդային տագնապի ազդանշանը չի լռում առավոտից: