Լրահոս
Արցախ
21:06
15.05.24
270

Ռուսներն էլ պետք չեն Արցախում, իսկ Հայաստանո՞ւմ. Երևան-Մոսկվա «զիգզագներ»

Այսօր ռուս խաղաղապահները հանդիսավոր լքել են Լեռնային Ղարաբաղը: Արարողությանը մասնակցել են Ռուսաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ շարունակվում է ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից, շուտով կավարտվի: Ռուս սահմանապահներն էլ դուրս կգան Հայաստանից, բայց ոչ ամբողջ տարածքից: Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է լուրերը, թե Մոսկվան առաջարկել է Հայաստանի ամբողջ տարածքից հանել իր սահմանապահներին, համաձայնություն է ձեռք բերվել միայն Ադրբեջանին սահմանակից հատվածներից դուրս բերել ռուսական ուժերը: