-
Հասարակական
Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում
23:5821.05.25 -
Միջազգային
Հիմարների մրցույթում նրանք երկրորդ տեղը կզբաղեցնեին. Պուտինը հանձնարարել է ականազերծել Կուրսկի մարզը
23:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին
23:1521.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը սիրաշահում է Ադրբեջանին՝ բաց չթողնելով Հայաստանի ձեռքը
22:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը
22:0021.05.25 -
Քաղաքական
Լավրովի ամենակարևոր ուղերձները. լարվածության ֆոնին՝ Երևանում հայ-ռուսական բանակցություն է եղել
21:3021.05.25 -
Տնտեսական
Սկանդալ՝ հայկական կոնյակի արտահանման շուրջ. Վրաստանից արդարություն են պահանջում հայ կոնյակագործները
21:0021.05.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սենսացիոն հայտարարարություն է անում Լավրովը՝ երևանյան այցի ավարտին
20:3021.05.25 -
Հասարակական
Աշակերտական բունտի ցավոտ հետևանքները. իրավիճակը՝ Մերձավանի սկանդալային դպրոցում
20:2021.05.25 -
Միջազգային
Իրանն ու Բելառուսը ձգտում են ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում
19:5621.05.25 -
Քաղաքական
Այսօր հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները. Լավրովը՝ Խաչատուրյանին
19:1521.05.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նորից ռուսամետություն է խաղում Փաշինյանի թիմը. Լավրովի ստուգայցը՝ Երևան
18:3021.05.25 -
Քաղաքական
Դա եղել է մեր մրցակցային առավելությունը, ինչը վկայում է նաև ներդրումները դրսից. Ռոբերտ Քոչարյան
18:1521.05.25
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

Ինչպես հայտնի է, նախօրեին Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքական, հասարակական, մշակութային և մարզական գործիչներ տարածեցին համատեղ հայտարարություն, որում իրենց մտահոգությունը հայտնեցին՝ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող ապօրինությունների վերաբերյալ։ Փաստելով, որ Նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է՝ հայտարարությունը ստորագրած գործիչները կոչ արեցին իշխանություններին դադարեցնել քաղաքական հետապնդումների և դատարանների դեմ իրականացվող ճնշումների հակասահմանադրական գործընթացը, իսկ դատավորներին՝ ի կատար ածել ՍԴ որոշումը և փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։
Հայտարարությունը լայն արձագանք ստացավ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։
Երեկ օրվա ընթացքում հայտարարությունը ստորագրողներին միացան հարյուրավոր քաղաքացիներ, հասարակական և քաղաքական գործիչներ, մասնավորապես՝ Հրանտ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ – քաղաքական գործիչ /ՀՅԴ/, Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ – ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ, Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ – ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական վերահսկողություն և կրթություն» ՀԿ նախագահ, Սերգեյ ՍԵԻՆՅԱՆԸ – ոսկրաբան-ուռուծքաբան, Ռուսաստանի Դաշնության Բնագիտական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, արցախյան պատերազմի մասնակից, Լիա ԻՎԱՆՅԱՆԸ – գրող, հրապարակախոս, Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ – լրագրող, վերլուծաբան, Զոյա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ – Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Սվետլանա ԳՈՒԼՈՒՆՑԸ – մանկավարժ, գրող, Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆԸ – իրավապաշտպան, «Մարդու իրավունքների հակակոնֆլիկտային կենտրոն» ՀԿ նախագահ, Աղվան ՊՈՂՈՍՅԱՆԸ – «Քաղաքացիական հարթակ» կազմակերպության ղեկավար, Աննա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ – իրավաբան, քաղաքական վերլուծաբան /Աթենք/, Գայանե ՍԵԴՐԱԿՅԱՆԸ – բիզնես-տնտեսագիտության ինֆորմացիոն համակարգերի գիտության դոկտոր /Բելգիա/, Արա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ – «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն և այլոք։ «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կազմակերպությունը իր աջակցությունը հայտնեց առանձին հայտարարությամբ, որն, ի թիվս այլոց ստորագրված էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, Ստեփան ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, իրավապաշտպան, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, լրագրող, հրապարակախոս Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆԻ կողմից։
ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նախաձեռնության հեղինակներին և բոլոր նրանց, ովքեր միացել են հայտարարությանը։ Այն շարունակում է բաց մնալ ստորագրելու համար։
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ գրասենյակ
ք․ Երևան, 08 հոկտեմբերի 2019թ․
-
23:58 21.05.25 Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում Կարդալ ավելին
-
22:45 21.05.25 Կաթողիկոսը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետ խոսել է Արցախի բռնազավթման և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրների մասին Կարդալ ավելին
-
22:09 21.05.25 Մեքենան գազալցակայանից դուրս գալուց պայթել է. վիրավորներ կան Կարդալ ավելին
-
21:45 21.05.25 Կոտայքի մարզում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր Կարդալ ավելին