Լրահոս
Հասարակական
16:29
24.06.25
401

Սամվել Կարապետյանի աջակցությամբ ստեղծված փաստաբանական թիմը անվճար կաջակցի ապօրինի հետապնդման ենթարկվածներին

Img default alt hy

Գործարար, բարերար ՍամվելԿարապետյանի աջակցությամբ ստեղծվել է փաստաբանական թիմ, որն անվճար կաջակցի ապօրինի քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին։

«Եթե Դուք կամ Ձեր ընտանիքի անդամը նույնպես ենթարկվել եք ապօրինի քրեական հետապնդման և բանտարկման , Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել են փաստաբանական խմբեր, որոնք անվճար կզբաղվեն Ձեր գործերով և կփորձեն հասնել արդարացի լուծման Ձեզ համար»,–ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործողփաստաբանական թիմըհամակարգում են փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Միհրան Պողոսյանը։