-
Միջազգային
Եթե խփեն մեր միջուկային հարյուր կենտրոնի, մենք հազարավորները կկառուցենք. Իրանի նախագահ
14:1714.02.25 -
Տնտեսական
Տարեցն իր ողջ թոշակը պետք է վճարի գույքահարկ, որ կարողանա ապրել կենտրոնի իր բնակարանում. Ավետիսյան
14:0214.02.25 -
Միջազգային
ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը մեխանիկական անսարքության պատճառով Մյունխեն չի հասել
13:4014.02.25 -
Հասարակական
Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորում․ 30-ամյա կինը բժշկական կենտրոնում վիճաբանել է բուժանձնակազմի հետ
13:0014.02.25 -
Հասարակական
Արզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են տարիքակից տղային և նրա հորը, ով տեղափոխվել է հիվանդանոց
12:1514.02.25 -
Մամուլի տեսություն
Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետևից է գալիս» շոուն․ «Իրավունք»
11:0014.02.25 -
Մամուլի տեսություն
Կոռուպցիայի դեմ պայքարի գործում ոչ մի քայլ առաջ չենք գնացել․ «Ժողովուրդ»
10:1514.02.25 -
Մամուլի տեսություն
Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով. «Հրապարակ»
09:5614.02.25 -
Մամուլի տեսություն
Առաջիկայում կհայտարարվի Սերոբ Գասպարյանի գործը դատարան ուղարկելու մասին․ «Ժողովուրդ»
09:4414.02.25 -
Մամուլի տեսություն
Արսեն Թորոսյանի նշանակվելուց հետո Անահիտ Ավանեսյանին լավ օրեր չեն սպասվում. «Ժողովուրդ»
09:4014.02.25
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ ամիս՝ ապրիլի 15-ին, տեղի ունցած սահմռկեցուցիչ խոշտանգման ու նվաստացման դեպքը շարքային քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ մինչ օրս շարունակում է անպատիժ մնալ:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում երիտասարդ Սամվել Վարդանյանը, տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան թիրախավորել էր՝ անվանելով «ժեխ բիձա», «դավաճան»: Դեպքից հետո նրան ձերբակալեցին, իսկ քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին՝ երիտասարդին դիմակավորված բանդան ծեծել էր, խոշտանգել, սեռական նվաստացման ենթարկել: Այս պահի դրությամբ՝ պատգամավորի նկատմամբ նման վարք դրսևորելու համար Սամվել Վարդանյանի նկատմամբ առաջադրված 2 մեղադրանքների՝ խուլիգանություն և քաղաքական հայացքներով պայմանավորված թշնամանք հարուցելու մասով քննությունն արդեն ավարտվել է, և գործը շուտով դատարան կմտնի:
Սակայն, երիտասարդին խոշտանգելու գործով մինչ օրս ոչինչ չի արվել. չի պարզվել՝ ովքեր էին ուղեկցող ոստիկանները, դիմակավորված բանդայի անդամները, և ինչ պատիժ է սպասվում նրանց:
Կատարվածի առիթով 1 ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝ որպես ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած կառավարության ղեկավար, ինչ գնահատական է տալիս և ինչ քայլեր է ձեռնարկել այս անպատժելիության առիթով:
Այս հարցադրումները ՀՀ Կառավարությունից փոխանցել են ՀՀ ՆԳՆ: Նախարարությունից այսպիսի պատասխան ենք ստացել. «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2024 թվականի ապրիլի 22-ի գրությամբ, տեղեկացնում եմ, որ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու հանգամանքների կապակցությամբ հիշյալ վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է և որոշվել է դրան անդրադառնալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 57120424 քրեական վարույթով իրավական գնահատականի վերջնական արդյունքներով։
Արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»:
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանին քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ամբողջությամբ սև հագած դիմակավորված անձինք մեքենայից դուրս էին հանել Սամվել Վարդանյանին՝ մի քանի մետր այն կողմ տարել՝ խոտերի մեջ, չոքեցրել, գլուխը հարվածել գետնին։ Ըստ երևույթին՝ նրա ճակատի ուռածությունը հենց այդ դեպքի հետևանքն էր։ Սկսել էին ձեռքերով հարվածել. այդ ամբողջ գործընթացը ուղեկցվել էր սեռական բնույթի հայհոյանքներով, վերջին խոսքերով։
Ընդ որում, ծեծողները պահանջել էին Սամվելից, որ կրկնի իր նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքները։ Հետո խմբով թքել էին նրա վրա։ Այնուհետև՝ նրան չոքած վիճակում պահելով, ձեռքերը՝ հետևի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել էին, փայտը կամ «դուբինկան» դեմոնստրատիվ պահել ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել։
Այս արարքների համար որևէ մեկը չի պատժվել. դեպքից անցել է արդեն մեկ ամսից ավելի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
-
12:04 14.02.25 Մամուլի տեսություն 14.02.2025 Կարդալ ավելին
-
11:00 14.02.25 Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետևից է գալիս» շոուն․ «Իրավունք» Կարդալ ավելին
-
10:50 14.02.25 Անահիտ Ավանեսյանը փաթեթը ձեռքին կգնա ՔՊ-ականների մոտ․ «Հրապարակ» Կարդալ ավելին
-
10:15 14.02.25 Կոռուպցիայի դեմ պայքարի գործում ոչ մի քայլ առաջ չենք գնացել․ «Ժողովուրդ» Կարդալ ավելին