Լրահոս
Արցախ
21:50
08.08.22
128

Սարիբաբայի ամենաբարձր կետում ադրբեջանցիները չեն. Եղցահողից ոչ ոք դուրս չի եկել

Ադրբեջանական բանակն այս պահին  չի վերահսկում Եղցահող գյուղի մոտ գտնվող Սարիբաբա բարձունքի ամենաբարձր կետը՝ հակառակ Բաքվի քարոզչությանը: 44-օրյա պատերազմից հետո, երբ գործի դրվեց ալիևյան GPS-ը, պարզվեց, որ արցախա-ադրբեջանական սահմանն անցնում է հենց այդ սարով: 

Եղցահողում վստահեցնում են, որ օգոստոսի 1-ին թշնամին սահմանի իր հատվածում դիրքեր է տեղակայել և հընթացս փորձել է ավելի առաջանալ, ամբողջությամբ տիրել Սարիբաբային: 

Սակայն, ըստ Եղցահողի գյուղապետի, դա թշնամուն, ի վերջո, չի հաջողվել. հիմա՝ բարձունքում կան և՛ Արցախի պաշտպանության բանակի, և՛ ադրբեջանական զինուժի հենակետեր, որոնց նկատմամբ տիրապետող դիրք ունեն ռուս խաղաղապահները. նրա՛նք են ամենաբարձրում, համենայն դեպս, այս պահին: