-
Միջազգային
Իրանի արտգործնախարար Արաղչին համեմատաբար դրական է համարել Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մթնոլորտը
19:0020.04.25 -
Քաղաքական
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
18:3020.04.25 -
Հասարակական
Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել
16:3020.04.25 -
Հասարակական
Աշտարակի խճուղում «Lada Priora»-ն բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր
16:0020.04.25 -
Հասարակական
Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Կաթողիկոսի քարոզը
14:0020.04.25 -
Իրավական
Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե
13:3020.04.25 -
Հասարակական
Արագածոտնում բախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն․ վիրավոր կա
12:3020.04.25 -
Իրավական
ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 պաշտոնյա է տեղափոխվել ԱԱԾ
10:4020.04.25 -
Հասարակական
Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի բնակիչ
23:5819.04.25 -
Հասարակական
Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը
23:4019.04.25 -
Հասարակական
Վանաձորում «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել
23:0019.04.25 -
Միջազգային
Թրամփը չի կարողանում դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը. ԱՄՆ վերջին ճիգերը
21:4519.04.25 -
Տարածաշրջան
Վրաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժերն ունեցել են նույն մագնիտուդն ու օջախի խորությունը
21:0019.04.25 -
Հասարակական
Երևանում «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում
20:4519.04.25
Սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան․ «Ազատություն»

Մինչ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը, Սյունիքի մարզի երկու սահմանային գյուղերի՝ Խոզնավարի ու Խնածախի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում հաստատում են՝ կրակոցներ կան:
Խոզնավարի բնակիչ Ռոման Գրիգորյանը պատմեց՝ կրակոցները վերջին օրերին են ակտիվացել. - «Գիշերը ժամը 10-ին են կրակել, 2-ին, մեկ էլ 4-ին, էսօր էլ, երեկ էլ: Երեկ դաշտում վար անելուց մեր վրա էլ են կրակել, աշխատանքները 1-2 ժամով դադարեցրել ենք, նորից սկսել ենք»:
Խնածախից Մանուշակ Սողոմոնյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմից կրակոցներ լսվում են արդեն հինգերորդ օրը, գյուղում մարդիկ տագնապած են. - «Հինգ գիշեր է՝ անընդհատ կրակոցներ, ժամը 10:20-ին սկսում են մինչև առավոտվա 5:30: Ժողովուրդը խուճապի մեջ է, գյուղի վրայով կարմիր փամփուշտներն են անցնում, ժողովուրդը վախեցած են: Տներին չեն [կրակում], սարերին, միգուցե նաև մի օր՝ տներին, որպեսզի մարդիկ դուրս գան գյուղից: Հինգ գիշեր ա՝ սարսափի մեջ ենք, ու տարբեր տեսակի զենքերով են կրակում»:
«Ազատության» հացին այս դեպքերից առաջ՝ վերջին անգամ ե՞րբ է եղել նման իրավիճակ, բնակիչը պատասխանեց. - «Ընթացքում լինում ա, բայց դե գյուղի բնակչությանը չեն վնասել էսքան տարի ա, ուղղակի կրակում են օդ, դեպի սարերի կողմ, ամեն դեպքում շատ վտանգավոր ա: Սյունիքի տարածքում ամենավտանգավոր գյուղն ա, որ պոստը նայում ա դեպի գյուղ, դպրոց անմիջապես, մոտ ա դպրոցին»:
Խոզնվարից բնակիչներից հայտնեց, որ կրակոցներն ակտիվանում են գիշերային ժամերին, երբ եվրոպացի դիտորդներն արդեն գյուղում չեն: Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում, քանի որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը:
Սյունիքի սահմանային գյուղերի վարչական ղեկավարները հեռախոսազանգերին չեն պատասխանում, իսկ այս գյուղերը միավորող Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հրաժարվեց որևէ մանրամասն փոխանցել՝ առաջարկելով անձամբ գյուղ գնալ իրավիճակին ծանոթանալու համար:
Անցած շաբաթավերջին տեղեկություններ կային նաև Սոթքում հնչած կրակոցների մասին, սակայն պաշտպանության նախարարը խորհրդարանում լրագրողների հարցին ուղիղ չէր պատասխանել և միայն նշել է, թե իր ղեկավարած գերատեսչությունը հաղորդագրություն տարածում է վտանգավոր կրակոցների ու խախտումների մասին:
Ադրբեջանական կողմից այս կրակոցների մասին տեղեկություններից առաջ Բաքուն ինքն էր անընդհատ հայկական կողմին մեղադրում իր դիրքերը թիրախավորելու համար, ինչը պաշտոնական Երևանը կտրականապես հերքում էր:
-
15:45 19.04.25 Պատմության ապտակը՝ պետական մոռացությանը. հրատարակվել է «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասը» Կարդալ ավելին
-
10:50 19.04.25 Ուղիղ I Վարդան Ղուկասյանը ստանձնում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը Կարդալ ավելին
-
12:17 18.04.25 ԱՄՆ դեսպանը Հայաստանի եզդիական համայնքի հետ մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը Կարդալ ավելին
-
11:30 17.04.25 Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանը. Իրանի ԱԳ փոխնախարար Կարդալ ավելին