Լրահոս
Քաղաքական
17:50
11.09.24
88

Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացվել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Img default alt hy

Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Նիկոլա Ստոյանովիչի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: