Լրահոս
Սոցիալական
18:11
30.08.24
242

Սևանա լճի մակարդակը հուլիս-օգոստոս ամիսներին իջել է 5սմ-ով

Img default alt hy

Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճի մակարդակի իջեցման վերջին 15 տարիների ամենափոքր արժեքը դիտվել է 2024 թվականին. հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Սևանա լճի մակարդակը ունի լավ արտահայտված ներտարեկան ընթացք՝ փետրվարի 3-րդ տասնօրյակից մինչև հուլիսի առաջին տասնօրյակ լճի մակարդակը բարձրանում է, այնուհետև գոլորշիացման մեծացմանը զուգընթաց սկսում է իջնել:

Լճի մակարդակի ամենից մեծ իջեցում տեղի է ունենում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: 2010-2023թթ. ժամանակահատվածում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում միջինը լճի մակարդակը իջել է 18սմ-ով, 2024թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում՝ իջել է 5սմ-ով: