Լրահոս
Հայաստան
22:00
15.06.24
427

Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով

Img default alt hy

Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից:
«Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ՝ երեկ տեղի ունեցած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով: Նորակառույց ճանապարհը, զգալի վնասներ է կրել բնական աղետից:

Ճանապարհի ասֆալտե ծածկույթը հեղեղվել է անձրևաջրերի ուժգին հոսքից, իսկ երթևեկելի հատվածներում առաջացել են խորը փոսեր:
Գորիսի համայնքապետարանը անհապաղ միջոցներ է ձեռնարկում ճանապարհի մաքրման, վերականգնման աշխատանքների ուղղությամբ: Համայնքային ենթակայությամբ ընկերությունների ռեսուրսներն ու տեխնիկան ներգրավված են վերականգնողական գործընթացում»,-ասված է հայտարարության մեջ: