Լրահոս
Քաղաքական
19:20
12.07.22
166

Շվեյցարիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Img default alt hy

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Ռոզենկրանցին հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ռոզենկրանցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր ջանքերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։

Նախարարի տեղակալը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումը։

Հանդիպմանը քննարկվել են քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական և միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների: