Լրահոս
Հասարակական
19:00
14.07.24
479

Սիսիանը կունենա հիմնովին նոր կառուցված բուժկենտրոն. Ավանեսյանը շինհրապարակում հետևել է աշխատանքներին

Img default alt hy

Սիսիանն ունենալու է հիմնովին նոր կառուցված բուժկենտրոն` իր ամբուլատոր օղակով։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շինհրապարակում հետևել է աշխատանքներին, տվել հանձնարարականներ առողջապահական ծրագրերն իրականացնող պատասխանատուներին, հստակեցրել դրանց կատարման ժամկետները։

Ավարտական փուլում են Սիսիանի դիահերձարանի կառուցման աշխատանքները։

Նախարարը շրջել է գործող հիվանդանոցում, շփվել բուժաշխատողների հետ, գոհունակություն հայտնել, որ անկախ ժամանակավոր ոչ բարվոք պայմաններից, մատուցում են պատշաճ բուժծառայություն մեր բնակչությանը։