Լրահոս
Աշխարհ
19:59
01.03.24
128

Սկանդալային մեղադրանք Մոսկվային. պատերազմի պայմանավորվածություն ընդդեմ Հայաստանի՞, թե՞ Հայաստանի հետ

Ո՞րն է Ռուսաստանի մեղքի բաժինը 44-օրյա պատերազմում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, թե Դաշնությունը մեր թշնամիների հետ պայմանավորվել է կազմակերպել հարձակումը Արցախի վրա, որ Ուկրաինայում կռիվը սկսելուց առաջ պատժամիջոցները շրջանցելու հնար ունենա: Սիմոնյանի կոշտ մեղադրանքին Մոսկվան դեռ չի արձագանքել: Խորհրդարանում ընդդիմադիրներն են պնդել, թե եթե անգամ պայմանավորված է եղել 44-օրյա պատերազմը, ապա կողմերը եղել են Ալիևն ու Փաշինյանը, և մոտալուտ նոր արհավիրքն է, որ իշխանականներին ստիպել է քավության նոխազ փնտրել հյուսիսում: