Լրահոս
Աշխարհ
20:45
22.05.24
203

Սլովակիայի վարչապետի առողջական վիճակը կայուն է

Img default alt hy

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի առողջական վիճակը մահափորձից հետո ծանր է, բայց կայուն, չորեքշաբթի օրը հաստատել են Բանսկա Բիստրիցայի հիվանդանոցներից մեկը։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հիվանդի վիճակը ծանր է, բայց կայուն»,- ասվում է հիվանդանոցի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այսօրվա խորհրդակցությունը հաստատել է վարչապետի ընտրած բուժման ծրագիրը։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին մահափորձ է տեղի ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ։

71-ամյա տղամարդը չորս կրակոց է արձակել Ֆիցոյի ուղղությամբ, ինչից հետո վիրավոր քաղաքական գործչին տեղափոխեն են հիվանդանոց։

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս՝ Հանդլով քաղաքում, կառավարության արտագնա նիստից հետո, երբ վարչապետը ողջունում էր դրսում հավաքված քաղաքացիներին։

Ֆիցոյին մի քանի անգամ վիրահատել են, որից հետո նրա կյանքին վտանգ չի սպառոնում։