-
Հայաստան
Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա
23:5812.07.25 -
Հասարակական
68-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և տապալել այն․ կան վիրավորներ
23:3012.07.25 -
Միջազգային
Թեժ մարտեր՝ օդում, փլուզված շենքեր՝ գետնի վրա. նոր զենքեր կստանա Ուկրաինան
23:1512.07.25 -
Քաղաքական
ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր մեզ անվտանգության երաշխիքներ չի տալու. Սուրենյանց
23:0012.07.25 -
Հայաստան
Ով խոսի, գալու են հետևից. ինչո՞ւ են աշխատանքից ազատել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանին
22:4512.07.25 -
Հասարակական
Բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:1512.07.25 -
Իրավական
Դաժան գիշեր՝ բանտում. մորը և 8 ամսական երեխային կալանավորելու որոշումը բողոքարկվելու է
22:0012.07.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Բանտախցում չոչ անող երեխայի մոր ցնցող պատմությունը. խիղճ և իրավունք
20:3012.07.25 -
Իրավական
Տպավորություն ունեմ, որ Հինգ իրավապաշտպաններս ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով․ Բաբայան
19:4512.07.25 -
Քաղաքական
Գլուխները պատով են տվել. ամոթ և զայրույթ Երևանում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո
19:1512.07.25 -
Քաղաքական
Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ. Sputnik Արմենիա
19:0012.07.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Պայքարի նոր փուլ են սկսում արցախցիները. մեծ թվով ոստիկաններ՝ Երևանի կենտրոնում
18:3012.07.25 -
Քաղաքական
Ինչո՞ւ են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով․ Sputnik Արմենիա
18:2512.07.25 -
Իրավական
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողը
17:4512.07.25 -
Քաղաքական
ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած զարգացման. ԳՄ-ն հանդիպել է մարզային կոմիտեների ներկայացուցիչների հետ
17:3012.07.25 -
Միջազգային
Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ
17:0012.07.25
Սնանկության ամբողջ վարույթը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

Կառավարությունը նպատակ ունի ապահովել սնանկության ամբողջ վարույթը էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ խնդիրները։ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ հավելելով, որ նախագիծը բխում է դատական և իրավական ոլորտի 2022-2026 թվականների բարեփոխումների ռազմավարությունից։
«Էլեկտրոնային սնանկության համակարգի ամբողջական ներդրումը պահանջում է դրան համապատասխան օրենսդրության առկայություն, որը հնարավորություն կտա սնանկության վարույթը՝ սկսած դրա հարուցումից մինչև վարույթի ավարտը, հնարավորինս իրականացնել էլեկտրոնային եղանակով, առանց լրացուցիչ փաստաթղթաշրջանառության՝ առավելագույնս բացառելով մարդկային միջամտությունը և գործընթացները իրականացնելով առանց կողմերի անմիջական մասնակցության։
Նշվածով պայմանավորված՝ ռազմավարությամբ նախատեսված է նաև էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման հիման վրա «Սնանկության մասին» օրենքի փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտի մշակում՝ էլեկտրոնային համակարգերի պատշաճ կիրառումն ապահովելու համար։
Ընդ որում, էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրմանը զուգահեռ իրավական դաշտի համապատասխանեցումը և նախապատրաստումը բխում է նաև այս ոլորտում սահմանված Եվրոպայի խորհրդի չափանիշներից»- ասաց Մկրտչյանը։
Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է նաև կատարել մի շարք փոփոխություններ, որոնք առաջ են եկել իրավակիրառ պրակտիկայում, և այդ խնդիրների լուծումը նույնպես կտրվի կարգավորումներով։
-
22:00 12.07.25 Դաժան գիշեր՝ բանտում. մորը և 8 ամսական երեխային կալանավորելու որոշումը բողոքարկվելու է Կարդալ ավելին
-
21:00 12.07.25 ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց Կարդալ ավելին
-
19:45 12.07.25 Տպավորություն ունեմ, որ Հինգ իրավապաշտպաններս ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով․ Բաբայան Կարդալ ավելին
-
17:45 12.07.25 «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողը Կարդալ ավելին