Լրահոս
Քաղաքական
10:50
15.09.22
98

Սոթքում տեղի և օտարերկրյա լրագրողների ուղղությամբ Ադրբեջանի կողմից միտումնավոր հրետանային կրակն անընդունելի է. ԱԳՆ մամուլի խոսնակ

Img default alt hy

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Սոթքում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները կատարող տեղի և օտարերկրյա լրագրողների ուղղությամբ Ադրբեջանի կողմից միտումնավոր հրետանային կրակն անընդունելի է:

«Միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության մասնագիտացված կառույցների ուշադրությունն ենք հրավիրում տեղեկատվության ձեռքբերման իրավունքը ոտնահարելու այս փորձին, որն ուղղված է խոչընդոտելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը»,- գրել է Հունանյանը: