Լրահոս
Հասարակական
19:15
01.06.22
169

Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլուզվել

Img default alt hy

Հունիսի 1-ին՝ ժամը 16։39-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլուզվել։

Պարզվել է, որ փլուզվել է Ձորագետ գետի վրա կառուցված Ստեփանավան քաղաքից դեպի ձորի հանգստյան գոտիներ տանող մետաղական կամուրջը (մոտ 10 մ երկարությամբ)՝ մասամբ. շրջվել է «ZIL» մակնիշի բեռնատարը, տուժածներ չկան։

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ գետն է ընկել նաև Նիվա մակնիշի ավտոմեքենա։