Լրահոս
Միջազգային
23:59
21.06.24
261

Ստոլտենբերգը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ

Img default alt hy

ՆԱՏՕ-ի երկրները պետք է մտածեն հակաչինական պատժամիջոցների մասին, եթե Պեկինը չփոխի իր դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Այս մասին  հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ես լիարժեք  հավատում եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է մտածեն տնտեսական պատժամիջոցների կամ սահմանափակումների մասին, եթե Չինաստանը չդադարի աջակցել Ռուսաստանին»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պնդել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ցանկանում է «տպավորություն ստեղծել, որ իր երկիրն այս հակամարտության առաջնագծում չէ»։

Միևնույն ժամանակ, ըստ Ստոլտենբերգի, Չինաստանն օգնում է Ռուսաստանին զարգացնել «ռազմական տնտեսությունը»։

Նա ասել է, որ Չինաստանը չի կարող միաժամանակ «պահպանել նորմալ առևտրային հարաբերություններ» Եվրոպայի հետ և «խթանել հակամարտությունը» Ուկրաինայում։