Լրահոս
Հայաստան
21:00
24.06.24
157

Տավուշում փառատոն են անցկացնելու, «խաղաղության բրդուճ» պատրաստեն․ Մարզպետարանն է մանրամասնում

Img default alt hy

Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ  Ենոքավանում փառատոն է անցկացվելու, որի մասնակիցները «խաղաղության ամենամեծ բրդուճն» են պատրաստելու։

Հաղորդագրությունը՝ ստորև․

«Սիրելի հայրենակիցներ,

Հունիսի 29 -ին Ենոքավանում տեղի կունենա ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը:

Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը եւ դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում` կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն եւ այլն: Միաժամանակ այն ձգտում է հատկապես Տավուշի գյուղական եւ սահմանամերձ համայնքներում կրթել մարդկանց եւ հզորացնել նրանց բնապահպանական գիտելիքները, ստեղծել հաղորդակցության եւ համագործակցության բարենպաստ պայմաններ` խթանելով տարածաշրջանի զարգացումը:

Փառատոնի ընթացքում մասնակիցները պատրաստելու են արդեն ավանդական դարձած խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից եւ պանրի տարբեր տեսակներից»: