Լրահոս
Տարածաշրջան
22:57
05.12.24
276

Թբիլիսիում եվրոպամետ ցույցը վերսկսվել է. Ռուսթավելին փակ է

Img default alt hy

Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ ցույցը վերսկսվել է. պողոտայում երթևեկությունը կաթվածահար է:

Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ ցուցարարները ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները:

Բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն 8-րդ օրն է բողոքում են «Վրացական երազանք»-ի նոյեմբերի 28-ին ընդունած որոշման դեմ, ըստ որի՝ Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի բերվի մինչև 2028 թվականի ավարտը։