Լրահոս
Արցախ
22:00
08.08.22
135

Տեղ-տեղ Ադրբեջան, տեղ-տեղ անդունդ. Որոտանում այլընտրանք են որոնում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհին

Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ թշնամուն հանձնելուց հետո շուտով արդեն մեկ տարի կլինի՝ 9 տասնյակ ընտանիք ունեցող Որոտան գյուղը  մեկուսացած է աշխարհից: Իսկ Որոտան տանող այլընտրանքային ճանապարհի շինարարությունը արդեն 4 ամիս է՝ դադարեցված է: 

Այդ  ճանապարհը անցնում է սողանքավտանգ գոտով, և գարնանային փլուզումներից հետո շինարարները հեռացել են այնտեղից, սպասում են նախագծային նոր լուծումների: Որոտանի ճամփի «դժոխային պարույրներով» անցել է «Հայլուրի» նկարահանող խումբը: