-
ՀասարակականԵթե թշնամի երկրից հասանելիություն ստանա՞ն. տոմսային նոր տագնապալի համակարգը22:4525.01.25
-
ՔաղաքականԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա․ Արմեն Աշոտյան22:3025.01.25
-
ՀասարակականԵրևանում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե պատին. վարորդը տեղում մահացել է22:0025.01.25
-
ՔաղաքականՀՀ իշխանության գերնպատակը Ալիևին չզայրացնելն է. ու՞մ և ինչու՞ է խանգարում «ազգային» բառը21:3025.01.25
-
ՔաղաքականԿոչ եմ անում սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին20:1525.01.25
-
ՀասարակականԳիշերային ակումբում ՌԴ քաղաքացին մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին. վերջինս հիվանդանոցում է19:0025.01.25
-
ՄիջազգայինՌԴ-ի ու Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը18:4525.01.25
-
ՔաղաքականԵՄ-ի «հուսալի գործընկեր» Ադրբեջանը գնալով ավելի վտանգավոր է դառնում. Տաթևիկ Հայրապետյան18:0025.01.25
-
ՀասարակականԲախվել են «Hyundai Elantra»-ն և «Lada Kalina»-ն, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր17:0025.01.25
-
ՄիջազգայինՀութիները սպառնացել են ԱՄՆ-ին արգելել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով16:4525.01.25
-
Կրթություն և գիտությունՄեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը․ նոր մանրամասներ16:1525.01.25
-
ՀասարակականԵրևանում բախվել են հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota»-ն ու «Mitsubishi Pajero»-ն16:0025.01.25
-
ՀասարակականՏավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել․ Mediahub15:0025.01.25
-
ՄիջազգայինԱՄՆ-ի Սենատը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Փիթ Հեգսեթին14:3025.01.25
-
ՄիջազգայինԿոնգրեսը կոչ է արել չեղարկել այլ երկրներին ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին հրամանագիրը14:0025.01.25
-
ՔաղաքականՀայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր՝ ԵՄ աջակցությամբ13:4525.01.25
Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հետամուտ Է ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը:
«Հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները պարզելու նպատակով դեռևս 2023 թվականի փետրվարին հայտնաբերված «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվական շտեմարանի (սերվերի) հետազոտման աշխատանքները շարունակվում են:
Պետական եկամուտների կոմիտեին և Քննչական կոմիտեին վերապահված գործառույթների շրջանակում՝ մասնավորապես սերվերում պարունակվող տեղեկատվության վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ: Պարզվել է, որ բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող՝ «PIXEL» ապրանքային նշանի ներքո գործող 5 տնտեսվարող, 2016-2021 թվականների ընթացքում թերհայտարարագրել է 15.277.732.628 ՀՀ դրամ իրացման շրջանառություն, որի արդյունքում չեն հաշվարկվել և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերի 5.036.118.427 ՀՀ դրամ հարկ։
5 տնտեսվարողի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու վերաբերյալ առերևույթ հանցանքի մասին հաղորդման և դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կողմից նախախաձեռնված քրեական վարույթով իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարույթային գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, դրան օժանդակելու առերևույթ դեպքեր։
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թվով 5 տնտեսվարողների փաստացի իրական շահառու հանդիսացող Խ.Պ-ն և Ա.Պ-ն առանց համապատասխան փաստաթղթավորման ձեռքբերված և մաքսանենգ ճանհապարով ներմուծված ապրանքներն իրացրել են առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթեր տրամադրելու, որի արդյունքում էլ ձևավորվել է ստվերային շրջանառությունը։
Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին ներկայացված հաշվարկ հաշվետվություններում, որի արդյունքում խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության աշխատակիցների կողմից 2024 թ. մի շարք հասցեններում կատարվել են խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել են նախաքննությանը հետաքրքրող իրեր և փաստաթղթեր, որից հետո քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 2 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ։ Հանցավոր խմբի անդամներից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 2 ամսով կալանավորումը, որից հետո կալանավորումը՝ որպես խափանման միջոց, երկարաձգվել է 1 անձին 1 ամսով, իսկ մյուսինը՝ 2 ամսով։ Նախաքննությունը շարունակվում է:
Կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրաված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
- 19:40 25.01.25 BMW-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Կարդալ ավելին
- 13:15 25.01.25 Ծննդյան օրը մաhացած հայտնաբերված տղամարդու գործով կան կասկածյալներ,գտնվել է մահացածի հեռախոսը Կարդալ ավելին
- 22:20 24.01.25 Հարվածել է ոստիկա՞նը, թե՞ հարվածել են նրան. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Կարդալ ավելին
- 21:17 24.01.25 Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ Կարդալ ավելին