-
ՔաղաքականԻնչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Խամոյանը՝ Փաշինյանին18:0504.12.24
-
ՀասարակականԳժանոց. Մյասնիկյան գյուղի կենտրոնական փողոցում ասֆալտ են փռում՝ առանց ջրահեռացման համակարգի17:5604.12.24
-
ՀասարակականԱրգելվում է երեխաների մուտքը սոցիալական ցանցեր. ավստրալիական օրենքը և Հայաստանի արձագանքը17:1404.12.24
-
ՀասարակականԺամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը16:5104.12.24
-
ՀասարակականՎեհափառն անդրադարձել է այս ծանր և դժվարին շրջանում ՀՀ-ում Իտալիայի դեսպանի իրականացրած ծառայությանը16:2804.12.24
-
ՔաղաքականՀՀ նախագահը և Ալժիրի դեսպանը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցության սերտացման հարցը16:1404.12.24
-
ՔաղաքականՊարզվեց հեռախոսս բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ Հովիկ Աղազարյան15:5504.12.24
-
ՀայլուրՀայլուր 15։30 Զինյալներին ջախջախել են Համայում և Դեյր Զորում. Հալեպը գրավված է մնում15:3004.12.24
-
ՀասարակականՎերացվել է Գավառի պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը15:2404.12.24
-
ԻրավականԵրկու Էջմիածինցի գողացել են մեքենայի պահեստային անվադողի պատյանը. 3 հազար դոլարի վնաս են հասցրել14:5604.12.24
-
ՔաղաքականՄալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ14:3004.12.24
-
ՏարածաշրջանՓողոցային կատաղի ընդհարումներ՝ Թբիլիսիում. հեղափոխական կրքերը շիկանում են14:0904.12.24
-
ՄիջազգայինԸնդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան13:4904.12.24
-
ՀասարակականԷլեկտրոցանցի մասնաճյուղի տնօրենը և ընկերը գումարի հետ կապված վեճի ժամանակ հարվածել են քաղաքացուն13:2904.12.24
Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ գրությամբ դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին, միջազգային կառույցներին․ Ռումանիոյ հայոց թեմ
Ժամեր առաջ ականատես եղանք ՀՀ պատմության մեջ նախադեպը չունեցող ամոթալի և խայտառակ մի միջադեպի, երբ Հայաստանի Հանրապետության ազգուրաց օկուպացիոն ռեժիմն իր նորօրյա ենիչերներովերով թույլ չտվեց ու խոչընդոտեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին և վերջինիս ուղեկցող հոգևորականաց դասին մուտք գործել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, աղոթք բարձրացնել և հարգանքի տուրք մատուցել հանուն հավատի և հանուն հայրենիքի նահատակված հերոսների համար։
Իբրև Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ, տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից խստորեն դատապարտում եմ այդ քստմնելի արարքը և աղոթում մեր հայրենի երկրի խաղաղության և մոտ ժամանակներում Աստվածասեր իշխանության հաստատվելու համար, իշխանություն, որը կգիտակցի Սարդարապատի հերոսամարտի իրական կերտող Ամենայն Հայոց Հայրապետության հսկայական ու անգնահատելի դերն ու նշանակությունը իր եկեղեցու զանգերի ղողանջներով, ժամանակի Հայոց Հայրապետի քաջալերիչ ճառով և հոգևորականներից ու աշխարհականներից բաղկացած մահապարտների գնդի ձևավորմամբ ու մայիսյան հերոսամարտերին գործուն մասնակցությամբ։
1700-ամյա ազգային Եկեղեցու նկատմամբ այսպիսի հալածանքն ու վերաբերմունքը միանշանակ արժանի է դատապարտման` մեզ հիշեցնելով 1937թ. ստալինյան բռնաճնշումները` ոտնահարելով ազգային և մարդու իրավունքները։
Մենք համապատասխան գրությամբ և կոչով դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին և մարդու իրավունքներով զբաղվող միջազգային տարբեր կառույցների՝ դատապարտելու համար մարդու ազատության իրավունքների արժեքների դեմ գործող Հայաստանի ներկայիս ազգադավ իշխանությունների փոքրոգի և ճղճիմ արարքները։
Մեր կոչն ու պատգամն ենք հղում Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ժամ առաջ ոտքի կանգնելու, անտարբեր չմնալու, հայրենագող ու աստվածամերժ իշխանություններին հեռացնելու և ազգային մեր արժանապատվությունը վերականգնելու համար։ Իսկ Հայաստանի իշխանություններին ուզում ենք հիշեցնել Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետի հետևյալ խոսքը, որն ասում է. «Քրիստոսի Եկեղեցուց ավելի ուժեղ ոչինչ չկա: Ով ուզում է պայքարել նրա դեմ, անխուսափելիորեն կմեռնի: Դա նույնն է, ինչ զենք վերցնել Երկնքի դեմ պատերազմում»:
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան
- 15:20 03.12.24 Հալեպի հայերը գերադասում են մնալ տներում, տարհանման հնարավորությունն առայժմ բացակայում է․ Զարեհ Սինանյան Կարդալ ավելին
- 12:48 03.12.24 Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից. Սիրիայում ՀՀ դեսպանություն Կարդալ ավելին
- 15:15 01.12.24 Հալեպում հայ է զոհվել Կարդալ ավելին
- 12:35 21.11.24 Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Կարդալ ավելին