Լրահոս
Աշխարհ
22:30
07.09.22
79

Տղամարդը կծել է իրեն խայթած կոբրային

Img default alt hy

Հնդկաստանի Օդիշա նահանգում տղամարդը որոշել է վրեժխնդիր լինել իրեն խայթած կոբրայից և կծել է նրան։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kalinga TV-ն ։

Սալիմ Խանը աշխատել է բրնձի դաշտում, երբ նրա վրա թունավոր կոբրա է հարձակվել։ Բժշկական օգնություն խնդրելու փոխարեն հնդիկը բռնել է սողունին և կծել։

Դրանից հետո տղամարդը եկել է հայրենի գյուղ և սկսել է քայլել փողոցներով՝ պարանոցին փաթաթված սողունով։ Զարմացած բնակիչներին նա պատմել է, որ վրեժ է լուծել կծելու համար։

Նշվում է, որ տեղի ունեցածից հետո հնդիկն իրեն նորմալ է զգում։