-
ՀասարակականՀանրային տրանսպորտից օգտվելը դարձել է գլխացավանք. քաղաքացիները ահազանգում են․ ArmLur23:1525.01.25
-
ՀասարակականԵթե թշնամի երկրից հասանելիություն ստանա՞ն. տոմսային նոր տագնապալի համակարգը22:4525.01.25
-
ՔաղաքականԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա․ Արմեն Աշոտյան22:3025.01.25
-
ՀասարակականԵրևանում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե պատին. վարորդը տեղում մահացել է22:0025.01.25
-
ՔաղաքականՀՀ իշխանության գերնպատակը Ալիևին չզայրացնելն է. ու՞մ և ինչու՞ է խանգարում «ազգային» բառը21:3025.01.25
-
ՔաղաքականԿոչ եմ անում սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին20:1525.01.25
-
ՀասարակականԳիշերային ակումբում ՌԴ քաղաքացին մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին. վերջինս հիվանդանոցում է19:0025.01.25
-
ՄիջազգայինՌԴ-ի ու Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը18:4525.01.25
-
ՔաղաքականԵՄ-ի «հուսալի գործընկեր» Ադրբեջանը գնալով ավելի վտանգավոր է դառնում. Տաթևիկ Հայրապետյան18:0025.01.25
-
ՀասարակականԲախվել են «Hyundai Elantra»-ն և «Lada Kalina»-ն, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր17:0025.01.25
-
ՄիջազգայինՀութիները սպառնացել են ԱՄՆ-ին արգելել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով16:4525.01.25
-
Կրթություն և գիտությունՄեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը․ նոր մանրամասներ16:1525.01.25
-
ՀասարակականԵրևանում բախվել են հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota»-ն ու «Mitsubishi Pajero»-ն16:0025.01.25
-
ՀասարակականՏավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել․ Mediahub15:0025.01.25
Տղամարդը, խաբեությամբ ստանալով էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը, 3 քաղաքացուց 2,5 միլիոն դրամ է հափշտակել
Բացահայտվել են Արտաշատի 38-ամյա բնակչի կողմից 3 տարբեր տուժողներից միևնույն հանցավոր սխեմայով ընդհանուր 2,500,000 ՀՀ դրամի չափով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները։
ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 38–ամյա տղամարդը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2021թ․ դեկտեմբեր, 2022թ․ հունվար և փետրվար ամիսներին տարբեր հեռախոսահամարներից զանգահարել է երեք տարբեր քաղաքացիների։ Ներկայանալով որպես «Իդրամ» ՍՊ ընկերության աշխատակից՝ ստուգումներ կատարելու պատրվակով, նրանց խնդրել է իրեն տրամադրել հավելվածի գաղտնաբառերը։ Դրանք ստանալուց հետո, տվյալները մուտքագրելու միջոցով նա հասանելիություն է ստացել հիշյալ քաղաքացիների անվամբ նույնականացված «Իդրամ» դրամապանակներին։
Այնուհետև դրա միջոցով համակարգչային տվյալը, առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, մուտքագրելով` ՀՀ–ում գործող բանկերից մեկում առցանց եղանակով ձևակերպել է տարբեր չափերով՝ 100․000-ից մինչև 300․000 ՀՀ դրամի վարկային մի քանի պայմանագրեր։ Դրանից հետո «Իդրամ» դրամապանակին, որպես հատկացված վարկային միջոցներ մուտքագրված ընդհանուր 800․000 ՀՀ դրամից 600․000-ը փոխանցել է երեք տարբեր կայքում իր ծանոթների անվամբ գրանցված, սակայն փաստացի իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին՝ կատարելով խոշոր չափերով համակարգչային հափշտակություն։
Մեկ դեպքում էլ, բացի նշված հանցավոր սխեմայով ձևակերպված վարկային միջոցներ հափշտակելը, 38-ամյա տղամարդը նաև տուժողի անվամբ թողարկված և վերջինիս «Իդրամ» դրամապանակին կցված բանկային քարտից ելքագրել է ընդհանուր 1.900.000 ՀՀ դրամ գումար՝ այն ևս հափշտակելով։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 38–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին կրկին հորդորում է համակարգչային հանցագործությունների զոհ դառնալուց խուսափելու համար որևէ դեպքում բանկային հավելվածների, էլեկտրոնային դրամապանակների մուտքային տվյալները, հատկապես գաղտնաբառերը չտրամադրել անծանոթ անձանց՝ անկախ պատճառաբանություններից։ Անծանոթ անձանց կողմից բանկերի, ֆինանսական կազմակերպությունների անունից ներկայանալու և նմանատիպ տվյալներ խնդրելու դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ ստուգումներ, ճշգրտումներ իրականացնել այդ կազմակերպությունների հետ հաղորդակցվելու միջոցով, ինչպես նաև ահազանգել իրավապահ մարմիններին։
- 19:40 25.01.25 BMW-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Կարդալ ավելին
- 13:15 25.01.25 Ծննդյան օրը մաhացած հայտնաբերված տղամարդու գործով կան կասկածյալներ,գտնվել է մահացածի հեռախոսը Կարդալ ավելին
- 22:20 24.01.25 Հարվածել է ոստիկա՞նը, թե՞ հարվածել են նրան. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Կարդալ ավելին
- 21:17 24.01.25 Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ Կարդալ ավելին