-
Քաղաքական«Մայր Հայաստան»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի և ՀՀ կառավարության14:4711.12.24
-
ՀասարակականԿրшկnցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարի որդի է, ով ՔԿ-ից նոր էր ազատվել14:0911.12.24
-
ՄիջազգայինԶինված հաշվեհարդարներ՝ Սիրիայում. քրդերին ջարդում են, Իսրայելը շարունակում է օդային հարձակումները13:5511.12.24
-
ՀասարակականՎերին Լարսում շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում անցակետը հատելու հերթում13:4911.12.24
-
ԻրավականՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 25 միլիոն դրամ. դատարանը բավարարել է դատախազության հայցապահանջը13:3711.12.24
-
ՀասարակականԵրիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին13:1211.12.24
-
ԻրավականՏեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը12:4611.12.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 Կատաղի բախումներ՝ Սիրիայի քրդերի և թրքամետ խմբավորումների միջև․ 218 զոհ կա12:3011.12.24
-
ՔաղաքականՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ․ Փաշինյան12:0111.12.24
-
ՔաղաքականՀյուպատոսական ծառայությունը տեսակապով հեշտացնում է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կյանքը11:4411.12.24
-
ՀասարակականՉինական հզոր բեռնատարները մտնում են Հայաստան. կցորդների արտադրություն կսկսվի Արարատի մարզում11:2211.12.24
-
ՄշակույթԱրցախյան պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում11:1511.12.24
-
Մամուլի տեսությունՍրբուհի Գալյանի խորհրդավոր հանդիպումը Նենսի Փելոսիի հետ․ «Հրապարակ»10:4211.12.24
-
Հասարակական«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է10:2311.12.24
-
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է դարձրել, կնոջ հետ ԱՄՆ ուղարկել․ «Ժողովուրդ»10:1111.12.24
-
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը սկսել է «ահաբեկել» իր թրի տակով չանցնողներին․ «Իրավունք»10:0011.12.24
-
Մամուլի տեսությունՈրքան գումար է հատկացվել ԱԺ այգու ամանորյա ձևավորման համար․ «Ժողովուրդ»09:5511.12.24
-
Հասարակական«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել են «Աշտարակ» ԲԿ09:4511.12.24
«Տիգրան Ավինյան» պլանը տապալվում է
«Իրավունք» թերթը գրել է. «Աշնանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ տեղի կունենան, թե՝ ոչ, մինչ այս պահը որևէ վերջնական պատասխան չկա: Սակայն, Երևանն արդեն ունի երեք քաղաքապետի թեկնածու:
Այսպիսով՝ առաջինը հենց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ իրենց քաղաքապետի թեկնածուն Երևանում նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Այնուհետև հնարավոր ընտրությանն իր մասնակցության մասին հայտարարեց «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը: Իսկ օրերս էլ նոր կուսակցություն է բացել ռազմական ոստիկանության նախկին սպա Վարդան Ղուկասյանը՝ հայտնի Դոգը, որը ևս մտադիր է մասնակցել է քաղաքապետի ընտրություններին:
Եթե հաջողվի, հենց նա կլինի իրենց նոր կուսակցության՝ «Հանրային ձայնի» քաղաքապետի թեկնածուն, եթե՝ ոչ, ապա նրանք կառաջադրեն իրավապաշտպան Արտակ Գալստյանի թեկնածությունը:
Թե էլ որ քաղաքական ուժերն են պատրաստվում մտնել ընտրապայքարի մեջ, դեռ հայտնի չէ, բայց նաև «Իրավունքի» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունն էլ վստահ չէ, որ հիմա արտահերթ ընտրություններ անցկացնելու հարմար պահ է, որքան էլ դրանում վստահեցրել են Տիգրան Ավինյանին:
Խնդիրն այն է, որ վարչական շրջանները և քաղաքապետարանը որքան էլ համալրել են ավինյանական կադրերով, սա բոլորովին էլ բավարար չէ Ավինյան Տիգրանի համար քաղաքապետի աթոռն ապահովելու համար: ՔՊ-ականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Տիգրան Ավինյանի համար անգամ հենց իրենց թիմում բոլորը պատրաստ չեն «վիզ դնել»:
Այնպես որ, ՔՊ-ականների վերին օղակներում կա մտահոգություն, որ «Տիգրան Ավինյան» պլանը տապալվում է, ուստի՝ ամեն կերպ փորձելու են գրպանային ուժերի մասնակցություն ապահովել այս կամ գալիք տարի նախատեսված ընտրություններին, որպեսզի գոնե ձայների փոշիացման ճանապարհով՝ մայրաքաղաքը հանկարծ չզիջեն իրական ընդդիմադիրներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 15:17 11.12.24 Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ Կարդալ ավելին
- 14:47 11.12.24 «Մայր Հայաստան»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի և ՀՀ կառավարության Կարդալ ավելին
- 14:32 11.12.24 ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը դադարեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը Կարդալ ավելին
- 12:13 11.12.24 Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը Կարդալ ավելին