Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:45
28.05.24
130

Թող այս օրը ձեր ազգի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ և բարգավաճմամբ․ Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ

Img default alt hy

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին, հայ ժողովրդին, Կառավարությանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանին:

Այս մասին Վրաստանի ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Թող այս օրը ձեր ազգի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ և բարգավաճմամբ:

Մենք հանձնառու ենք մեր երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերությանը և եզակի կապերի հետագա ամրապնդմանը»,- գրել է Դարչիաշվիլին։