Լրահոս
Քաղաքական
15:09
09.06.26
449

Թող ոչինչ ձեզ չկաշկանդի․ վստահ արեք ցանկացած բան, ինչ անելու եք․ Մխիթարյանը՝ ընդդիմությանը

Img default alt hy

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը գրել է.

«Հարգելի ընդդիմություն:

Ակնհայտ է, որ երկրում Նիկոլը չունի մեծամասնության աջակցությունը: Ակնհայտ է, որ ընտրությունները կեղծել է: Ակնհայտ է նաև, որ ձեզնից բոլորի ու բոլորիս սպասելիքները շատ մեծ են: Դուք իրավունք չունեք նեղանալ ձեզ ընտրող մարդկանցից, որովհետև իրենց կարիքը հաստատ դեռ ունենալու եք: Լսեք մարդկանց, խոսեք մարդկանց հետ ու բացատրեք ձեր ցանկացած որոշման պատճառը: Եթե դա անեք բաց ու ազնիվ և հատկապես բովանդակային գործողությունների պլան ներկայացնելով, ապա մարդիկ կընդունեն ձեր ամեն մի որոշումը:

Քվեն ձերն է: Որոշումներ կայացնողներն էլ դուք եք: Թող ոչինչ ձեզ չկաշկանդի: Վստահ արեք ցանկացած բան, ինչ անելու եք:

Հ.Գ. Սույնով շարունակում եմ մնալ ընդդիմության համար ցավող ՀՀ շարքային քաղաքացի և սպասում Մունդիալի մեկնարկին: Այնտեղ նիկոլենք ոչինչ կեղծել չեն կարող:

Միշտ ձեր՝ Ռուբո»: